Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող քահանաների հայտարարությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող քահանաների հայտարարությունը
07.12.2025 | 11:55

Մենք՝ Մայր Աթոռի եկեղեցական տարբեր կառույցներում ծառայող քահանաներս, վերահաստատում ենք մեր ուխտն առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և անվերապահ հավատարմությունը նրա ազգընտիր գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Որպես Քրիստոսի Եկեղեցու զինվորներ՝ ամուր կանգնած ենք մեր հոգևոր սահմաններին և պաշտպանն ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր ավանդության, ուղղափառ դավանանքի, առաքելաշավիղ վարդապետության, նվիրապետական կարգի ու կանոնների։ Թույլ չենք տալու որևէ արտաքին ուժի կողմից Եկեղեցու ինքնավարության և ինքնիշխանության դեմ ուղղված ցանկացած գործողություն, որը նպատակ ունի պառակտել Եկեղեցու հոգևոր միաբանությունը, նպաստել հերձվածողության առաջացմանը և նսեմացնել Եկեղեցու հեղինակությունը։

Եղբայրաբար հորդորում և կոչ ենք անում բոլոր եկեղեցականներին չտրվել գայթակղությունների ու սադրանքների, գործել բացառաբար Եկեղեցու միասնականության և կանոնների պահպանության դիրքերից՝ հանուն բարեպաշտ մեր ժողովրդի հոգևոր կյանքի զորացման և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառության։

Արժ․ Տ․ Մինաս ավ․ քհն․ Մարտիրոսյան

Արժ. Տ․ Խորեն ավ․ քհն. Կիրակոսյան

Արժ. Տ. Ղևոնդ ավ. քհն. Մայիլյան

Արժ. Տ. Պարույր ավ․ քհն. Ավետիսյան

Արժ. Տ. Վահրամ ավ․ քհն. Մելիքյան

Արժ. Տ. Ադամ ավ․ քհն. Մակարյան

Արժ․ Տ․ Եսայի քհն․ Արթենյան

Արժ. Տ. Հովել քհն. Գամաղելյան

Արժ. Տ. Արարատ քհն. Պողոսյան

Արժ. Տ. Համբարձում քհն. Դանիելյան

Արժ. Տ. Մարկոս քհն. Մանգասարյան

Արժ․ Տ․ Արսեն քհն․ Միրզոյան

Արժ. Տ. Սևակ քհն. Սարիբեկյան

Արժ. Տ. Անդրանիկ քհն. Սարգսյան

Արժ. Տ. Հայասա քհն. Ղարագյոզյան

Արժ․ Տ․ Մովսես քհն․ Սահակյան

Արժ․Տ․ Կոմիտաս քհն․ Ղևոնդյան

Դիտվել է՝ 4858

Մեկնաբանություններ